Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները Բաքվի պետական քաղաքականության արդյունքն են. Թաթոյան

ՀՀ ՄԻՊ-ը նկատում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մինչ օրս նրանք չեն այցելել Արցախ։ Նրանք իրենց պահվածքով լուրջ վնաս են հասցրել մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համակարգին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, որոնք դրսևորվել են արցախյան վերջին պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից, ոչ միայն առանձին վերցված մարդկանց հանցավոր գործողություններն են, այլև Ադրբեջանի միասնական պետական քաղաքականություն: ՀՀ Ազգային ժողովի նիստին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ասաց ՀՀ օբմուդսման Արման Թաթոյանը:

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանը խոսել է գերիների մասին

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում արգելված տեսակի զենքի և զինամթերքի օգտագործումից, վարձկանների ներգրավումից, խոշտանգումներից և տարբեր տեսակի դաժանությունների կիրառումից բացի, ևս մի լուրջ խնդիր սրվեց՝ Ադրբեջանում ատելության և թշնամանքի քարոզը, որն այսօր կարելի է համեմատել միայն ֆաշիզմի հետ:

Թաթոյանը վստահ է, որ Ալիևի և նրա կողմնակիցների  ագրեսիվ հայտարարություններն ու սպառնալիքները ոչ թե պարզապես հանրության առջև խաղ են, այլև ապագա հանցագործությունների նախապատրաստում և կատարված հանցագործությունների  արդարացում։

ՀՀ ՄԻՊ–ը նաև շեշտեց, որ այս ամենի վրա  իրենց ուշադրությունը պետք է կենտրոնացնեն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն մինչ օրս նրանք չեն այցելել Արցախ։

Վազգեններին շան պես կապել ենք. Թաթոյանը ներկայացրել է հայատյացության նոր դրսևորումները

«Ես անընդհատ հարց եմ բարձրացնում, թե ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել և չի այցելում Ղարաբաղ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց պահվածքով, ըստ էության, լուրջ վնաս են հասցրել մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համակարգին: Դուք պարտավոր եք լիովին աջակցել մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, որպեսզի երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը չհակասեն անվտանգության խնդիրներին»,- ասաց Թաթոյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը

Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է զեկույցներ ներկայացնել ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ ՀՀ ԱԳՆ-ին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին: Օտարերկրյա գործընկերների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ օմբուդսմանը մշտական կապի մեջ է։