Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

Փաշինյանի բնորշմամբ, ապրիլին պատմական մինիմում է գրանցվել նաև գրծարարներին պետւթյան ունեցած պարտքի` ԱԱՀ–ի վերադարձի գծով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ հարկային եկամուտներն ապրիլին ռեկորդ են սահմանել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` միաժամանակ հավելելով, որ դրանում կա մի փոքր խորամանկություն։

Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը

«Հիշում եք, որ անցյալ տարի մենք՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հնարավորություն տվեցինք հետաձգել շահութահարկի վճարումները։ Եվ այս որոշումը ևս որոշակի ազդեցություն ունեցել է կարգավորւմների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացրած մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորությւն ենք տվել, որպեսզի այն գումարները, որ պետք է բիզնեսը վճարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել»,– ասաց Փաշինյանը։

Այսպիսով, ապրիլին հարկային վճարումները` ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ։
Փաշինյանի բնորշմամբ, ապրիլին պատմական մինիմում է գրանցվել նաև գործարարներին պետության ունեցած պարտքի` ԱԱՀ–ի վերադարձի գծով։ Այն անցած ամսվա տվյալներով կազմում է 67.4 մլրդ դրամ։ Նախկինում ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2020թ–ի օգոստոսին` կազմելով 69 մլրդ դրամ։ Իսկ 2018թ–ին կառավարության պարտքը բիզնեսին կազմում էր 276 մլրդ դրամ։
Փաշինյանը շեշտեց, որ 2 տարվա ընթացքում կառավարությւնը բիզնեսին է վերադարձրել 200 մլրդ դրամ։

Վարչապետի պաշտոնակատարի ներկայացրած հաջորդ ցուցանիշը ապրիլի դրամաշրջանառության ծավալներն են, որոնց համաձայն, վերջին 1 ամսում Հայաստանում 8.8 մլն գործարքով, կամ 26.6 տոկոսով, կամ 130 մլն դրամով գերազանցել են 2019թ–ի ապրիլի ցուցանիշը։

Ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ. Քերոբյանը տվյալներ է հայտնել

Փաշինյանը չբացառեց, որ այս աճի մեջ որոշակի դերակատարություն է ունեցել նաև Հայաստանում գրանցված գնաճը։ Բայց և փաստեց, որ գործարքների թիվը 8.8 մլն հատով ավելի են եղել։

«Կարծում եմ` այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական մեր դինամիկան վերականգնման փուլում է»,– ասաց նա` հավելելով, որ այս տեմպը հարկավոր է պահպանել նաև առաջիկայում։