ՌԱԴԻՈ

Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱՄՆ նախագահի աղմկահարույց ուղերձի և Էրդողանի ու հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման մասին։
Sputnik
Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի

Թուրքիայի և թուրք բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքները` կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու հետ, բավականին մեղմ և կասկածելի էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել

«Ամեն ինչի վրա հոխորտացող Էրդողանը ԱՄՆ-ին չմեղադրեց, չնախատեց ինչ-որ բաների մեջ, ինչպես նախկինում, երբ «ցեղասպանություն» բառի արտաբերման հարց էր առաջ գալիս ԱՄՆ-ում։ Ե՛վ Թուրքիայի չափանիշներով, և՛ էրդողանական չափանիշով բավականին մեղմ անդրադարձ եղավ, և ես կարծում եմ, որ ինչ-որ մի խաղ կար 2-ի միջև, դա երևի համաձայնեցված էր»,- ասաց նա։

Թե այդ բառի դիմաց ԱՄՆ-ում ինչ են խոստացել Թուրքիային, ըստ Լոքմագյոզյանի, ապագայում պարզ կլինի։

Անդրադառնալով ռամադանի շրջանակում Էրդողանի և ազգային փոքրամասնությունների` հայ, հրեա և հունական համայնքի ներկայացուցիչների հանդիպմանը, Լոքմագյոզյանը նշեց, որ դրա հիմքում որևէ առիթ կամ պատճառ չէր կարող լինել։ Այն վերջին տարիներին սովորական դարձած ճաշկերույթներից է և կրում է ավանդական բնույթ։

Еrmenihaber-ն այսօր հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Ջո Բայդենի հայտարարության իրական արժեքը կախված է Հայաստանից. ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ