Ավելորդ քաշի դեմ պայքարը պետք է «գլխից սկսել». 6 կանոն՝ նիհարել ցանկացողների համար

Բարեկազմության հարցը դիետոլոգներ Մարինա Մակիշայի եւ Սվետլանա Տիտովայի կարծիքով սննդի ռազմավարության հարցն է: Եվ այդ ռազմավարությանն անհրաժեշտ է հավատարիմ մնալ երիտասարդ տարիներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 – Sputnik. Սննդաբանների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ բժիշկ Մարինա Մակիշան ու նրա գործընկեր՝ Սննդաբանների կլինիկայի հիմնադիր Սվետլանա  Տիտովան կարծում են, որ ոչ մի հիվանդություն չի խանգարում մարդուն նիհարել: URA.ru հարթակին տված հարցազրույց նրանք պատմել են՝ ինչպես պետք է ճիշտ նիհարել։

Միայն կվնասի. նիհարելու ո՞ր եղանակներն է սննդաբանն անիմաստ համարել

Սննդաբանների խոսքով՝ տարածված կարծիքն այն մասին, որ հիվանդությունները խանգարում են նիհարելուն, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Իհարկե, ավելորդ քաշը կարող է լինել հիպոթերիոզի (վահանաձև գեղձի ցածր գործառույթ) և ինսուլինադիմադրության (ինսուլինի հանդեպ զգայունության կորստի) հետևանք, բայց ավելորդ քաշով մարդկանց միայն 5%-ն այդ հիվանդություններն ունի: Սվետլանա Տիտովան պնդում է, որ նրանք կարող են նիհարել, միայն թե այդ դեպքում դիետան պետք է այլ կերպ կառուցվի:

Այսպիսով, բժիշկները կարծում են, որ լավ կազմվածքն ընդամենը ռազմավարության հարց է: Ըստ վիճակագրության, միջին հաշվով կանայք իրենց կյանքի ընթացքում միջինում 33 անգամ դիետա են սկսում, ու նրանց մեծ մասը չի հասնում ցանկալի արդյունքի: Մարինա Մակիշան ասում է, որ առաջին հերթին պետք չէ արագ արդյունքի սպասել։

Մասնագետները ճիշտ նիհարելու համար  խորհուրդ են տալիս հետևել վեց քայլի.

Նախ, անհրաժեշտ է սննդի մեջ հնարավորինս կրճատել քաղցրի ու ալյուրի չափաբաժինը: Սննդաբաններն դա անվանում են «շաքարի վերահսկողության հմտություն»:

Ինչո՞ւ չեք նիհարում. սննդաբան Լիլիթ Բաբասյանն ունի այս հարցի պատասխանը

Հարկ է նաև հրաժարվել կիսաֆաբրիկատներից: Դրանք պարունակում են հավելումներ, որոնք դրդում են ավելի շատ ուտել։ Բացի այդ, դրանց մեջ մեծ քանակոևթյամբ ճարպեր, շաքար և աղ կա։

Յուրաքանչյուր ճաշընդունման մեջ պետք է սպիտակուց լինի: Դա կարող է լինել կաթնամթերք, ձու, միս կամ ձուկ։ Փորձագետների խոսքով՝ օրական կես կիլոգրամ բանջարեղենը նորմա է այն մարդկանց համար, որոնք ուզում են նիհարել։

Օրական պետք է սնվել երեք անգամ։

Շատ կարևոր է խմելու ռեժիմը. օրական պետք է խմել առնվազն երկու լիտր ջուր: Թեյն ու սուրճը հաշվի մեջ չեն։

Քաշի հետ աշխատանքը պետք է «սկսվի գլխից»: Մարդիկ հաճախ ուտում են սթրեսից ազատվելու համար, իսկ հետո սկսում են անհանգստանալ շատ ուտելու պատճառով, ու փակ շրջան է ստացվում։