Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Կոմանդոսի շիրիմին

Հիշեցնենք, որ այսօր նախագահն այցելել էր լեգենդար գեներալի ընտանիքին։ Քննարկվել էր տուն-թանգարան հիմնելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ընտանիքի անդամների ուղեկցությամբ այցելել է երջանկահիշատակ ռազմական գործչի շիրիմին:

Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել լեգենդար Կոմանդոսի գերեզմանին, հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել նրա անմահ հիշատակին:

Հիշեցնենք, որ այսօր նախագահն այցելել էր լեգենդար գեներալի ընտանիքին։ Քննարկվել էր տուն-թանգարան հիմնելու հարցը։