«Moderna»-ն ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ

Հաղթողի հավակնորդների մեջ են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության «Moderna» տեսակի պատվաստանյութը ճանաչվել է կորոնավիրուսի դեմ աշխարհի լավագույն պատվաստանյութ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստանյութերի պատերազմն» ու Մոսկվայի դիմադրությունը. ինչ է կատարվում իրականում

«Moderna»-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում: Հաղթողի հավակնորդների մեջ են եղել նաև «Pfizer», «Սպուտնիկ V», «AstraZeneca» պատվաստանյութերը:

«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: 2020թ. նոյեմբերի 16-ին «Moderna»-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին: