ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արյան բարձր ճնշումը` նորմալ ինքնազգացողության պայմաններում, սրտի ռիթմի խանգարումները, ինչպես նաև ուշաթափությանը նախորդող վիճակը սրտանոթային հիվանդությունների ախտանշաններ են։ Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է սրտաբան Դմիտրի Նապալկովը։
Մասնագետի խոսքով՝ նորմալ ինքնազգացողության դեպքում միշտ չէ, որ բարձր ճնշումը կապված է գերհոգնածության կամ եղանակի փոփոխության հետ։
Նապալկովը անհրաժեշտ է համարում ուշադրություն դարձնել առիթմիայի հետ կապված խնդիրներին, քանի որ նման դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց ախտանշանների։
«Խնդիրն այն է, որ երբ առիթմիա է առաջանում, մեծանում է սրտում թրոմբագոյացման ռիսկը։ Այդ թրոմբը կարող է պոկվել, և ամբողջությամբ փակել ցանկացած անոթ։ Այն կարող է փակել սիրտը սնուցող կորոնար զարկերակը և սրտի կաթված բերել։ Կարող է փակել ուղեղային զարկերակը և ուղեղի կաթված բերել։ Դա կարող է լինել երիկամային զարկերակը և երիկամի կաթվածի հասցնել, նման բան հազվադեպ է լինում է։ Կարող է լինել մեզենտերիալ զարկերակը և աղիքի թրոմբոզ առաջացնել»,-ասել է բժիշկը։
Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար
Ուշաթափությանը նախորդող վիճակը նույնպես կարող է կապված լինել առիթմիայի հետ։ Դմիտրի Նապալկովը նշել է, որ այդպիսի վիճակը կարող է սրտամկանի կաթվածի կամ ուղեղի կաթվածի ոչ տիպային դրսևորում լինել: