ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ է այցելել. տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
Ակումբի տնօրենի հետ բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքով, ծանոթացել մարզաբազային ու ստեղծված պայմաններին, հանդիպել ակադեմիայի սաների հետ, պատասխանել նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։
Մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին է հանձնել «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։ Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված է կատարել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթել է փոքրիկ դիմակայությունում։
Նշենք, որ «Ուրարտուն» ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է անցկացնում հայտնի դեմքերի հետ։ Երեկ էլ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանն էր այցելել «Ուրարտու»։
Հակոբկոխյանը չընտրվեց․ կայացել են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները