Բայց չէ՞ որ ամենակարևորը ինքդ քեզ չկորցնելն է. Սոլովյովը`Հայաստանի ապաշրջափակման մասին

Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, որոնց մեջ Հայաստանին հատուկ կերպով, անգամ՝ բռնի ուժով ներքաշում են և՛ արտաքին, և՛ ներքին ուժերը (երբեմն էլ՝ երկուսը միասին), կոշտ և հստակ վերլուծում է հեռուստառադիոհաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Եթե պարզապես վերցնենք ու բացենք բոլոր սահմանները, ապա հարց  կառաջանա`այդ դեպքում որքա՞ն կգոյատևի Հայաստանն առհասարակ։ Եթե մի վայրկյան պատկերացնենք, որ ռուսական բանակը հեռանա, ռուս սահմանապահներ չլինեն, քանի՞ օր պետք կլինի թուրքերին, որպեսզի անկախ Հայաստանն այլևս գոյություն չունենա` թեկուզ միայն հաշվի առնելով 2 ազգերի թվաքանակի տարբերությունը։  

Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին

«Եվ ի՞նչ։ Մարդիկ կանգնելու են, գլխաշորերը թափահարեն ու գոռան՝ ուռա՜, մենք նորից Օսմանյան կայսրության մե՞ջ ենք»,-հռետորական հարց է տալիս Սոլովյովը Sputnik Արմենիա ռադիո եթերում։

Հաղորդավարի խոսքով` երբ լսում ես ոմանց, թե ինչպես և ինչ են ասում, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ինչ-որ կրիպտոթուրքեր են ։

Տնտեսությունն, իհարկե, կարևոր է, բայց գլխակորույս «ինտեգրացիան» պետք է ինչ-որ սահմաններ ունենա, թեև տրանսպորտային միջանցքները նույնպես պետք են, և էլի շատ բան է պետք։ Բայց չէ՞ որ ամենակարևորը ինչ-որ պահի ինքդ քեզ չկորցնելն է։

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկ է արել

Իսկ առաջին հերթին, լրագրողը կարծում է, որ պետք է ինքդ քեզ հարց տաս․ի՞նչ տեղի ունեցավ։ Եվ անկեղծ պատասխանես, թե ինչպես տեղի ունեցավ, որ այսքան տարի անց պարզվեց, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմին, իսկ Հայաստանը՝ ոչ։ Չէ որ այս ամբողջ թմրության, այս ամբողջ սարսափելի ցավի մեջ այդպես էլ վերլուծություն չհնչեց։ Ոչ մի եզրակացություն առայժմ չի արվել։