Սիրիայում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով կին ու երեխա է տուժել

Սիրիական լրատվամիջոցները հաղորդել են Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռների հերթական հրթիռային հարձակման մասին։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները դեռևս ամբողջական չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, մայիսի 5 - Sputnik. Իսրայելի ավիացիան հրթիռային հարված է հասցրել Լաթաքիայի նահանգում պլաստիկե իրերի պահեստին։ Տեղեկությունը հաղորդում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը: Ռազմական աղբյուրի տվյալներով՝ տուժածների թվում կին ու երեխա կա։

Հայ պատգամավորները կհրավիրվեն Սիրիայի նախագահական ընտրություններին

Ավելի վաղ, ըստ գործակալության հաղորդագրության, սիրիական ՀՕՊ միջոցները Լաթաքիայի Ալ Հաֆա ու Համայի Միսյաֆ շրջաններում հետ են մղել Իսրայելի հրթիռային հարվածները:

«Իսրայելի հարվածներին է ենթարկվել պլաստիկ իրերի քաղաքացիական պահեստը Լաթաքիայի արվարձանում», - գրում է գործակալությունը:

Տուժածների մասին տեղեկություններ է տարածել նաև սիրիական «Իհբարիա» պետական հեռուստաալիքը: «Մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Լաթաքիայի արվարձանում քաղաքացիական օբյեկտի վրա իսրայելական հարձակման հետևանքով»:

Միևնույն ժամանակ Լաթաքիայի նահանգապետը հայտնել է մեկ զոհի և վեց տուժածների մասին։

Հայ ընտանիքները լքել են սիրիական Ղամիշլիի բախումների վայրը