Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու է փոխանցվել Արցախի բժիշկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Ռուսական մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից ռուս խաղաղապահներն առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումների հավաքածուներ են հանձնել Շոշ և Պառավաթումբ ավանների մանկաբարձական-ֆելդշերական կետերին», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ

Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսեյ Օրլովի խոսքով՝ սարքավորումների շնորհիվ բուժօգնությունն առավել մատչելի կդառնա Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչի համար:

Արցախում ռուս խաղաղապահներն օգնության խնդրանքով շուրջ 3.6 հազար դիմում են ստացել

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի բժիշկներին է փոխանցվել բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու։ Հետագա բաշխման համար Մարտակերտի շրջանային հիվանդանոց է հանձնվել է 33 հավաքածու։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են