ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Այսօր Մ2-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
«Քարաթափման ծավալը 40 խորանարդ մետր է. ավտոճանապարհը միակողմանի փակ է»,–նշված է ՊՈԱԿ–ի Facebook-յան էջում։
Այժմ ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացվում երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։
Հրդեհ Նորաշեն գյուղում․ տասնյակ կենդանիներ են սատկել
Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս ուշադիր լինել։