Պուտինն ու Էրդողանը խոսել են ղարաբաղյան կարգավորման մասին

Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները բանակցություններ են վարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ղարաբաղի թեման. ի՞նչ են պայմանավորվել նախագահները

Այդ համատեքստում երկու երկրների ղեկավարներն անդրադարրձել են հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեությանը։

Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և զարգացնել երկկողմ կանոնավոր երկխոսությունը այլ ուղիներով:

Հիշեցնենք` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը հունվարին բացվել է Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն:

Համատեղ կենտրոնի անձնակազմը ներկայացված է պարիտետային հիմունքներով` յուրաքանչյուր կողմից 60 զինծառայող: Կենտրոնն ուղիղ կապ ունի հակամարտության կողմերի ռազմական կառավարման մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբի հետ: Կենտրոնը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին