Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախընտրական շրջանում հաշվետվությամբ հանդես կգան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, թե որն է լինելու արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլի» կարգախոսը։

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկ է արել

«Պատերազմից և կորոնավիրուսից հետո Հայաստանի ապագայի նկատմամբ հավատը փլուզվեց։ Սակայն ապագայի նկատմամբ կասկածներ ունենալը նոր երևույթ չէ, և պետք չէ խուճապի մատնվել այդ տրամադրություններից։ Այդ պատճառով էլ առաջիկա ընտրություններին մեր կարգախոսն է լինելու «Ապագա կա, կա ապագա»»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրենք նախընտրական շրջանում հաշվետվությամբ հանդես կգան։ 

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Դա քաղաքական բլեֆ է. քաղտեխնոլոգը խոսել է Փաշինյանի ելույթի և ընտրությունների մասին

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։