Գարնանային սրացման և դավաճանի բարդույթ. Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատարն ԱԺ–ում հայտարարել էր, որ դավաճան, հողատու ու կապիտուլյանտ եղել և շարունակում են մնալ նախկին իշխանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկ է արել

«Փաշինյանի այսօրվա ելույթը խորհրդարանում գարնանային սրացման և դավաճանի բարդույթի համադրության ցավալի դրսևորում էր։ Կարծում եմ` Հայաստանում չի մնացել մեկը, ով այլ կերպ է գնահատում ԺՊ-ի նմանատիպ ելույթները»,– Facebook-ի պաշտոնական էջում գրել է Միկոյանը։

Հիշեցնենք` Փաշինյանն այսօր ԱԺ–ում ասել էր, որ Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գենետիկորեն վախ են ներարկել ազգի մեջ պատերազմի նկատմամբ և զուգահեռ չեն պատրաստվել պատերազմի։

Նա նաև հայտարարել էր, որ իրեն դավաճան անվանողները պետք է մեղադրանքը հիմնավորեն։

Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` դավաճան, հողատու ու կապիտուլյանտ եղել և շարունակում են մնալ նախկին իշխանությունները։