Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը ներկա է գտնվելու համաշխարհային վարկանիշային մրցաշարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

«Ուրարտուն» հյուրընկալել է Արթուր Աբրահամին. 11-մետրանոցներ են եղել

Նշենք, որ մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

«Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն ըմբշամարտից օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:

Ալեքսանդր Կարապետյանը խոստանում է մորուքը ներկել ՀՀ-ի դրոշի գույներով, բայց մի պայմանով