Հայաստանում կսահմանվի նոր պատժատեսակ՝ տնային կալանք. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Տնային կալանքի իրագործման համար գործի կդրվեն էլեկտրոնային «բրասլետները», որի միջոցով էլ հսկողություն կիրականացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգիրք» օրենքի նախագիծը և դրան կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Պայքար է իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու և դիմադրություն` դրա դեմ. Բադասյան

Նշենք, որ դրանով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ: Մասնավորապես, նախագծով նախատեսված պատժատեսակ է «ազատության սահմանափակումը» (տնային կալանք), որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ: Տնային կալանքի իրագործման համար էլեկտրոնային «բրասլետների» պետական գնման գործընթացն արդեն պլանավորված է:

Մեկ այլ նորամուծություն էլ թվային խուզարկությունն է, որը նախատեսում է էլեկտրոնային կրիչների տվյալների խուզարկություն:

Ամեն պատգամավոր ամսական լրացուցիչ 50 000 դրամ է ստանում. ի՞նչ է առաջակում Ուրիխանյանը

Բացի այդ, փոփոխությամբ համաձայնեցման վարույթը փոխարինելու է գործող օրենսդրությամբ նախատեսված արագացված դատաքննության ինստիտուտին: Այս դեպքում անձը հնարավորություն ունի մինչ գործի բուն քննությունն ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու դատախազի հետ սկսել բանակցություններ իր նկատմամբ նշանակվող պատժի, տուժողին պատճառված վնասի հատուցման, նաև հանցավոր ծագում ունեցող գույքը բռնագանձելու հարցերի շուրջ: Բանակցությունների գնալու դեպքում մեղադրյալը կարող է ավելի մեղմ պատիժ ստանալ, կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել: Սա, ի դեպ, նորույթ է քրեական դատավարության համար:

«Իմ քայլն» առաջարկում է թույլ տալ մարդուն ձերբակալել առանց նպատակի

Քրեական օրենսգիրքն իր բոլոր նոր ինստիտուտներով ուժի մեջ է մտնելու 2022-ի հուլիսի 1-ից, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը՝ 2023-ի հունվարի 1-ից, ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները՝ 2023-ի հուլիսի 1-ից։

ԱԺ–ն որոշեց` քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության