Ասկերանի շրջանում գետի ջուրը լցվել է հանգստյան գոտու տարածք. քաղաքացիները «գերի» են մնացել

Սելավաջրերը ծածկել են հանգստի համար նախատեսված տաղավարները։ Փրկարարները ալպինիստական հանդերձանքով են տարհանել քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ժամը 13։54-ին 911 ահազանգման կենտրոնը հաղորդում է ստացել, որ համայնքի հանգստյան գոտիներից մեկում տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։

Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ

Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նախատեսված տաղավարները։

Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։

Վթար Արցախում․ առաջին օգնությունը ցուցաբերել են ադրբեջանցիներին ուղեկցող խաղաղապահները

Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի, նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Օպերատիվ խումբը փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով, տարհանել է քաղաքացիներին՝ ցուցաբերել նաև առաջին օգնություն։

Նժդեհի արձանն իր տեղում է. Արցախի նախագահի խոսնակը հերքում է լուրը