ՌԱԴԻՈ

Ապրիլյանի հանձնաժողովը չի ցանկացել կրկին անհարմար վիճակի մեջ ընկնել. Կարեն Հովհաննիսյան 

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին։
Sputnik
Ապրիլյանի հանձնաժողովը չի ցանկացել կրկին անհարմար վիճակի մեջ ընկնել. Կարեն Հովհաննիսյան 

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծման ժամանակ հայտարարվեց, որ հանձնաժողովի զեկույցներն անպայման կհրապարակվեն, և այսօր այդ զեկույցների հրապարակումը համարել պետական գաղտնիք և չհանրայնացնել՝ շատ մեծ կասկածի տեղիք է տալիս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Ապրիլյան պատերազմի մասին քննիչ հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ չկան. Մելքումյան

«Իհարկե, կան ռազմական գաղտնիք պարունակող դրույթներ, և այնպես չէ, որ ամբողջ զեկույցը կարող է ծայրից ծայր ռազմական գաղտնիք պարունակել։ Կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովը չի կարողացել գտնել ոչ մի փաստ, որոնք իրենք նախկինում առաջ էին քաշում, և դրանից ելնելով՝ չեն ցանկանում ևս մեկ անգամ հայտնվել անհարմար վիճակի մեջ»,- ասաց նա։

Նրա խոսքով` գործող իշխանության`բահերով կռվող զինվորների, սննդի, վառելիքի պակասի, ԳՇ պետի՝ բիլիարդ խաղալու մասին թեզերը հերքվեցին անձամբ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի կողմից։

Ինչ վերաբերում է  նմանատիպ հանձնաժողովների գործունեությանը, դրանք, ըստ Հովհաննիսյանի, այնքան էլ արդիական չեն։ Դրանք պետք է լինեն ոչ թե օրենսդիրին կից ինչ-որ հանձնաժողովներ, այլ խիստ մասնագիտացված կառույցներ, որպեսզի քաղաքական գործիչները ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերի և ինֆորմացիայի հասանելիություն չունենան։ 

Նշենք, որ այսօր ԱԺ–ում փակ նիստում ներկայացվել և քննարկվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Ապրիլյան պատերազմի համար անպատժելիությունն Ադրբեջանն օգտագործեց 4 տարի անց․ Արցախի ՄԻՊ

Հիշեցնենք` 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: