ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի- Sputnik. Ադրբեջանն իր ապակայունացնող դիրքորոշումներով խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ Ադրբեջանը կշարունակի ապակայունացնող դիրքորոշում ունենալ և ամեն ինչ կանի` տարբեր հայտարարություններով, մեր հանրության շրջանում անհեթեթ վախեր սերմանելով, որպեսզի այդ ապաշրջափակումը տեղի չունենա»,- ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանի համար ապաշրջափակումը, կոմունիկացիոն ուղիների բացումը պետք է գերակա խնդիր լինի:
Ինչ վերաբերում է ՀՀ ռազմավարական ուղղությանը, այստեղ, ըստ Փաշինյանի` անկյունաքարային է անվտանգության ապահովումը` հայ-ռուսական համատեղ զորախմբի ու հակաօդային պաշտպանության համակարգի մասնակցությամբ:
Իմ կողմից նշանակված 2 պաշտոնյա արդեն բանտում են. Փաշինյանը ողջունեց նոր բացահայտումները