ՌԱԴԻՈ

«Պատվաստանյութերի պատերազմն» ու Մոսկվայի դիմադրությունը. ինչ է կատարվում իրականում

«Իրականում» հաղորդման հեղինակ Արման Վանեսքեհյանն անդրադարձել է  ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ առճակատմանը` օրինակ բերելով թե՛ պատժամիջոցներին համարժեք պատասխան տալու Մոսկվայի տրամադրվածությունը, թե՛ Եվրոպայի կողմից հրահրած «պատվաստանյութերի պատերազմը»։
Sputnik
«Պատվաստանյութերի պատերազմն» ու Մոսկվայի դիմադրությունը. ինչ է կատարվում իրականում

Իրականում ստիպված ենք արձանագրել ու համաձայնվել այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանի Դաշնություն-ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնություն- Եվրամիություն հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Դրա մասին նույնիսկ խոսելն է ավելորդ, քանի որ Միացյալ նահանգների նախագահն իսկզբանե հայտարարել է, որ իր երկրի թիվ մեկ թշնամին Ռուսաստանն է:

Չինական հրթիռը շարքից դուրս է եկել և առաջիկա օրերին կարող է ընկնել Երկրի վրա

Նա հիշատակել է նաև Չինաստանի մասին, սակայն այստեղ երևի թե անհրաժեշտ է  մեկ փաստարկ հիշատակել. եթե Վաշինգտոնում Պեկինին որպես տնտեսական հակառակորդ են ընկալում, ապա Մոսկվան նրանց համար գաղափարական թշնամի է…

Ինչո՞ւ Ջո Բայդենը որոշեց Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այստեղ միայն մեկ բան կասեմ` եվրոպական երկրներն իրենց` ԱՄՆ արբանյակ լինելու կարգավիճակից չեն հրաժարվում: Իսկ դա նշանակում է, որ եվրոպական մայրաքաղաքները Մոսկվայի հետ իրենց հարաբերությունները կառուցելու են`  ելնելով օվկիանոսի հակառակ կողմից եկած հրահանգներից: