Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի կրկնօրինակներով շուրջ 10 մլն դրամ է հափշտակել

Երևանի տարբեր փողոցների բանկոմատներից գումարներ հափշտակած քաղաքացին գրավի դիմաց ազատ է արձակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik.Քննչական կոմիտեն բացահայտել է պլաստիկ քարտերի գործադրմամբ խոշոր գումարներ հափշտակելու դեպք։

Ինչպես է Ղազանչի համայնքի նախկին ղեկավարը գումարներ հափշտակել. ԱԱԾ–ի բացահայտումը

«Երևանի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի` ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը ներառյալ՝ Երևանի տարբեր փողոցների բանկոմատներից կից բանկային հաշվեհամարներից պարբերաբար համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է շուրջ 10 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (хափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Հարուցված քրգործով անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարին ու նրա եղբորը մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ