ԵՐԵՎԱՆ, մայիսի 4 - Sputnik. Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Սաֆոնովը «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում ասել է՝ որ մասնագիտություններն առաջիկա տասնամյակում կարող են անհետանալ։
Առաջինն այդ շարքում Սաֆոնովը նշել է վարորդի մասնագիտությունը։ Նրա խոսքով՝ դա կապված է ինքնավար (ավտոպիլոտ) համակարգերի զարգացման հետ։
Այդպես ամբողջովին կարող է ավտոմատացնել մետրոն, ինչպես դա արդեն տեղի է ունենում որոշ երկրներում։ Այդ ճանապարհով կգնան նաև հասարակական տրանսպորտի այլ տեսակները՝ ջերմաքարշերը, էլեկտրաքարշերը, տրամվայները և ավտոբուսները։
Որպես օրինակ Սաֆոնովը նշել է նաև՝ ինչ փոփոխություններ են այսօր տեղի ունենում ավիացիայում, որտեղ բոլորովին վերջերս օդանավի անձնակազմը բաղկացած էր հինգ մարդուց, իսկ այժմ օդանավի կառավարման համար բավարար են երկուսը:
Պրոռեկտորը խոսել է նաև այն մասնագիտության մասին, որն ավտոմատիկան դժվար թե երբևէ կարողանա փոխարինել: Խոսքը հաշվապահի մասին է, բայց այդ գործառույթը, ըստ մասնագետի, ավելի կընդլայնվի։
Ավելի վաղ «Ռոստրուդը» նշել էր այն մասնագիտությունները, որոնք պահանջված են այսօր ու պետք կլինեն ապագայում՝ քիմիկոս, ֆիզիկոս, կենսաբան, ՏՏ և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ:
Նախկինների գործերով և ոչ միայն. Հայաստանում նոր «մասնագիտության» դատավորներ կհայտնվեն