Մոսկալկովայի թեժ գիծը մոտ 5 հազար զանգ է ստացել, այդ թվում՝ Հայաստանից

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին բազմաթիվ մարդիկ են դիմել կենսաթոշակի, բնակարանային իրավունքների և դատարանների որոշումների հետ կապված հարցերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի թեժ գիծը տարեսկզբից մինչև հիմա գրեթե 5000 զանգ է ստացել, այդ թվում՝ Հայաստանից։ Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի Instagram–յան էջում։

Նշվում է, որ դիմումներից շատերը կապված են կենսաթոշակային ապահովման, բնակարանային իրավունքների և դատարանների որոշումների հետ:

«Զանգահարում են ոչ միայն ամբողջ Ռուսաստանից, այլ նաև այլ պետություններից՝ Հայաստանից և Ղազախստանից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ շատ հայտեր են ստացվել ավելի վաղ հանձնված դիմումի կարգավիճակի մասին հարցումներով։