Մհեր Գրիգորյանն ու Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ

Մհեր Գրիգորյանը բացահայտել է իր նախընտրած պատվաստանյութի անունը, իսկ ահա Արմեն Գրիգորյանը նախընտրել է գաղտնի պահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիուսի դեմ։

Մհեր Գրիգորյանն ու Արմեն Գրիգորյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ. լուսանկարներ

«Այսօր` մայիսի 4-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով»,–լուսանկարներին կից տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար առևտրի խոշոր կենտրոններում էլ բուժկետեր կգործեն

Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր պատվաստման լուսանկարը հրապարակել է Facebook-ի իր էջում ու տեղեկացրել այդ մասին։ Նա, սակայն, չի բացահայտել իր նախընտրած պատվաստանյութի անունը։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կիրառվում են «Սպուտնիկ V» և «AstraZeneca» պատվաստանյութերը։
Օրերս Չինաստանից Հայաստան է ներկրվել «Կորոնավակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար, որով կարող են պատվաստվել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները։