Մարդասիրության օրինակելի դրսևորում. Արցախի ԱԳՆ–ն` ԵԽ պատգամավորների նախաձեռնության մասին

Արցախի արտգործնախարարությունն անդրադարձել է ԵԽ 121 պատգամավորների նախաձեռնությանը. նրանք կոչով դիմել են Եվրոպական հանձնաժողովի և ԵԽ նախագահներին, որպեսզի Ադրբեջանին հարկադրեն ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։

Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ գերիների. ԶԼՄ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրոպական խորհրդի նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին հայ ռազմագերիներին ազատ արձակել:

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԳՆ-ն հայտնում է, որ նման քայլը մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է։

Հիշեցնենք` իմքայլական պատգամավոր Արման Եղոյանն այսօր հայտնել էր, որ իրենց հայտարարության մեջ պատգամավորները նշել են՝ խոսքն այն 72 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է։ Բացի այդ, սա նաև այն 112 անձանց է վերաբերում, որոնց մասին որևէ տեղեկություն Ադրբեջանը չի տրամադրում, և վերջապես խոսքն այն 61 անձանց մասին է, որոնց գերեվարման փաստը, թեև Ադրբեջանը հերքում է, սակայն առկա են հակառակն ապացուցող փաստեր։

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները