Հայ–ռուսական վահան` արտաքին սպառնալիքի դեմ. ի՞նչ է առաջարկում ՀՀ ԱԺ ռուս պատգամավորը

Ալեքսեյ Սանդիկովն ամբիոնից հանդես եկավ ռուսերենով և անդրադարձավ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի -Sputnik. Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը Հայաստանին թույլ կտա արտաքին սպառնալիքների դեմ ստեղծել հուսալի վահան։ Այսօր խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Հայաստանի ԱԺ ռուս համայնքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Մայիսյան տոներին ընդառաջ, պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել ռուսերենով՝ պատմական փոքր անդրադարձ կատարելով հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի անվտանգության ապահովման գործում դրա դերին:

«Այս ամբիոնից ելույթ ունենալով ռուսերեն` ուզում եմ նշել, որ Հայաստանում շատ հայերի համար այս լեզուն շարունակում է մնալ եթե ոչ հարազատ, ապա շփման հիմնական լեզուն: Խոսքը մեր հայրենակիցների մասին է, որոնք ողբերգական  հանգամանքների և ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի պատճառով ավելի քան երեսուն տարի առաջ ստիպված էին լքել իրենց տները Բաքվում, պատմական Գանձակում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում: Կարևոր է դա չմոռանալը», - նշել է Սանդիկովը։

Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԳՇ պետերի հանդիպումը

Պատգամավորի խոսքով ՝ այսօր արևելյան և արևմտյան սահմաններից եկող ազգային անվտանգության սպառնալիքը Հայաստանի համար պահպանվում է, ուստի արդիական է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին ծածանվեն հայկական և ռուսական պետական դրոշները:

Անցած աշնան դասերից հետո, երբ հայ զինծառայողները Լեռնային Ղարաբաղում պատերազմեցին միջազգային ռազմական կոալիցիայի դեմ, պետք է գիտակցել, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների համատեղ ձևաչափը պետք է վերափոխվել պաշտպանական միասնության, որը կարող է դառնալ հուսալի վահան, իսկ անհրաժեշտության դեպքում ՝ նաև սուր արտաքին սպառնալիքների առաջ։

Սանդիկովը հիշեցրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկը, որում նա հայտարարել է, որ եվրոպական քաղաքակրթությունը Արևելյան բռնապետությունների կողմից  Հայաստանի ստրկացման հարյուրամյակներից հետո, այստեղ է եկել հենց Ռուսաստանի միջոցով:

«Հայաստանում դա հիշում են ու գնահատում։ Հիշում են նաև, որ Մոսկվան դարձավ համաշխարհային առաջին մայրաքաղաքներից մեկը, որը 1915-ին թուրք դահիճների իրականացրած արարքները ցեղասպանություն անվանեց, և այդ նույն քաղաքում կայացվեց խորհրդային ղեկավարության որոշումը` Երևանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կառուցելու մասին»,-ասաց նա։

Ռուսաստանցիները նախընտրում են հանգստանալ Հայաստանում. ուրիշ որտեղի՞ց սպասել զբոսաշրջիկների

Սանդիկովը խորհրդանշական համարեց այն, որ իր ելույթը հնչում է Մեծ հաղթանակի հերթական տարեդարձի նախաշեմին. Հայրենական մեծ պատերազմում զոհվել, վիրավորվել և անհետ կորել են ավելի քան մեկ միլիոն հայեր: Նրա խոսքով՝ տարիներ անց` նախորդ աշնանը տեղի ունեցած արցախյան պատերազմում իրենց կյանքը հերոսաբար տվեցին հայկական բանակի մարտիկներ Եվգենի Գորոդնիչին Երևանից, Միշա Չեչենցովը Ամասիայից, Պյոտր Իվանովը Պրիվոլնոյե գյուղից, Ալեքսանդր Նեչաևը Լերմոնտովոյից, Դմիտրի Նովիկովը Ֆիոլետովոյից: Իսկ ՀՀ ԶՈւ գնդապետ Ստանիսլավ Երյոմինը փրկեց շարքայինին, բայց ինքն ընկավ անօդաչու սարքի հարվածի տակ և ծանր վիրավորվեց։ Նա դեռ լիովին չի ապաքինվել, բայց հավատում է, որ անպայման վերադառնալու է շարքեր։

Ռուսաստանը և Հայաստանը կհամագործակցեն տիեզերական տեխնոլոգիաների մշակման հարցում

Ռուս համայնքի ներկայացուցիչը հիշեցրեց, որ մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ եղել և մնում է հաղթական ամիս: Եվ ոչինչ չի ստվերի Ավարայրի ճակատամարտում, Սարդարապատի, Բեռլինի և Արցախի մարտերում գրանցված ռազմական սխրագործությունները։

Երբ հետխորհրդային տարածքի որոշ երկրներում փորձում են վերաշարադրել պատմությունը և ավերել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները, Հայաստանում հիշում ու շնորհակալություն են հայտնում Ստալինգրադը չզիջած և գերմանամետ Թուրքիայի` Անդրկովկասին հարվածելու պլանները ձախողած հերոսներին, որպեսզի վերջնականապես լուծեն Հայկական հարցը։