Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը

Կենտրոնական բանկի խնդիրն է ցույց տալ, որ գների մեծ տատանումներ, առավել ևս՝ թռիչքային աճ չի լինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի  - Sputnik. Հայաստանի բնակչության անվստահությունը գնաճի հարցում հասել է վերջին 10 տարիների ամենաբարձր մակարդակին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կենտրոնական բանկի խնդիրն է ցույց տալ, որ գների մեծ տատանումներ, առավել ևս՝ թռիչքային աճ չի լինի:

Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ

Այսօրվա նիստում ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5% - ով՝ հասցնելով այն 6%-ի. ԿԲ-ն ակնկալում է, որ դա կզսպի գների աճը:

Անցած տարի Հայաստանն անցավ երկու ճգնաժամի միջոց, դրանց գումարվել է ներքաղաքական անորոշությունը։ Բացի այդ, նվազել է ազգային արժույթի փոխարժեքը, ինչից աճել են ներկրվող ապրանքների գները։

Վերջին տարիներին քաղաքացիները մեծ գնաճի սպասում չունեին։ Կենտրոնական բանկի գնաճի զսպման միջոցառումների շնորհիվ քաղաքացիների և բիզնեսի մոտ սպասումներն այլ էին` որ այն պետք է ցածր լինի։ Այժմ հարցման մասնակիցների գրեթե 40%-ի ակնկալիքները գների հարցում անորոշ են։

Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը

Գալստյանն ասաց, որ իրենց խնդիրն է ցույց տալ, որ գնաճը կառավարելի է, ու գների ուժեղ տատանումներ, առավել ևս դրանց թռիչքաձև աճ չի լինի։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Կենտրոնական բանկը 60% հավանականությամբ ակնկալում է, որ գնաճը չի գերազանցի 5.5%-ը։