Դոլարը կարժեզրկվի՞. ամերիկյան արժույթի ապագան

Եթե անգամ Ռուսաստանի արտաքին առևտրային շրջանառության մեջ դոլարի մասնաբաժինը մի քանի տասնյակ տոկոսով կրճատվի, դա լուրջ ազդեցություն չի ունենա ամերիկյան արժույթի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի առաջատար գիտաշխատող, տնտեսագիտության դոկտոր Անդրեյ Կոլգանովը «Вечерняя Москва»–ին ասել է, թե որ դեպքում է հնարավոր դոլարի փլուզումը։

Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը

Փորձագետի խոսքով՝ այդ սցենարի իրականացումը հնարավոր է, եթե տվյալ արժույթից սկսեն հրաժարվել համաշխարհային տնտեսության խոշոր դերակատարները` Եվրոպան, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան:

Կոլգանովը պարզաբանել է, որ մի շարք այլ գործոններ նույնպես կարող են ազդել համաշխարհային առևտրային շրջանառության մեջ ամերիկյան արժույթի կրճատման վրա:

«Առաջինը եվրոն է, բայց եվրոն ժամանակին հետ է մղել դոլարը, և այդ ժամանակից ի վեր այդ արժույթների հարաբերակցությունը քիչ թե շատ կայուն է համաշխարհային առևտրում։ Ընդ որում` դոլարն ավելի մեծ մասնաբաժին ունի, քան եվրոպական միասնական արժույթը։ Երկրորդ ՝ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները», — հավելել է տնտեսագետը։

Գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք. Մարգարյան

Երկրորդ տարբերակը չի նշանակում, որ հնարավոր կլինի դոլարից ամբողջությամբ հրաժարվել, քանի որ երկրներն ամեն դեպքում չեն կարող ամբողջությամբ անցնել ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների: Ինչ-որ ապրանքներ, միևնույնն է, ստիպված կլինեն գնել և վաճառել դոլարով, սակայն ամերիկյան արժույթի մասնաբաժինն այլևս գերիշխող չի լինի։

Մոսկվայի պետական համալսարանի առաջատար գիտաշխատողը չի բացառել նաև, որ որպես համաշխարհային պահուստային վճարման միջոց իր դիրքերը կարող է ամրապնդել չինական յուանը։

Ինչպես է փոխվել ԽՍՀՄ նախկին երկրների ՀՆԱ-ն 1995-2019 թթ.–ին