Բիլ Գեյթսն ու նրա կինն ամուսնալուծվում են. նրանք միասին են արդեն 27 տարի

Բիլն ու Մելինդան միասին ապրում են 1994 թվականի հունվարի 1-ից։ Նրանք երեք երեխա ունեն՝ Ջենիֆեր Կատարինը, Ռորի Ջոնը և Ֆիբի Ադելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան ամուսնալուծվում են:

«Երկար քննարկումներից, մտորումներից և մեր հարաբերությունները փրկելու փորձերից հետո մենք որոշում ենք կայացրել ամուսնալուծվել», - ասված է ամուսինների համատեղ հայտարարության մեջ, որը Գեյթսը տեղադրել է իր Twitter-ում:

Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք

Գեյթսը հայտարարել է, որ 27 տարվա ամուսնության ընթացքում մեծացրել են երեք հրաշալի երեխա և ստեղծել է բարեգործական հիմնադրամ, որն աշխատում է ամբողջ աշխարհում:

«Մենք կշարունակենք համատեղ աշխատել հիմնադրամի վրա, բայց մենք չենք կարծում, որպես զույգ կկարողանանք միասին ապրել մեր կյանքի այս նոր փուլում», - նշել են Գեյթսը:

Ամուսնալուծության ֆինանսական կողմը զույգը չի բացահայտել։

Գեյթսը ամենահարուստ գործարարների հնգյակում է, նրա ընտանիքի կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար: