Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

ՀՀ նախագահը փաստաթուղթը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կարեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

ՀՀ նախագահը փաստաթուղթը ստորագրել է այսօր` մայիսի 4-ին։

Հիշեցնենք` Աբրահամյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հունիսի 12-ին։

Մինչ այդ` 2018թ. դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարը, զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ 2019թ. սեպտեմբերի 17–ին նրան «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում է շնորհվել։