«Արաբկիր» բուժկենտրոն են տեղափոխել 3 երեխայի, ևս մեկը մեկուսացվել է

Նույն մանկապարտեզ հաճախող ևս 3 երեխա` աղիքային վարակին բնորոշ գանգատներով, գտնվում են տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի- Sputnik. «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի «Արաբկիր» բժշկական կենտրոն են տեղափոխել, նրանցից մեկը 6 տարեկան է, երկուսը՝ 5 տարեկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-39 աստիճան ջերմություն: Լաբորատոր հետազոտության նպատակով ստացիոնարում վերցված կղանքի մանրէաբանական հետազոտության արդյունքում վերջնական ախտորոշում է դրվել՝ «էշերիխիոզ»: Երեխաները հաճախում են Երևանի «N» մանկապարտեզ, որտեղ հաճախող ևս 3 երեխա` աղիքային վարակին բնորոշ գանգատներով, գտնվում են տանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Մանկապարտեզում նույն ախտանշաններով հայտնաբերված ևս մեկ երեխա մեկուսացվել է:

Մանկապարտեզի շրջակա միջավայրի մակերեսներից վերցվել է ախտահանման որակի 67 նմուշ, ջրի մանրէաբանական հետազոտության նպատակով՝ 2 նմուշ, ինչպես նաև սննդամթերքի` 7 նմուշ (ոսպով ապուր, վարսակի շիլա, մսով ապուր, հավի մսով փլավ, մակարոնով փլավ, կարտոֆիլի խյուս, կաթնով):

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 5 տարեկան երեխա է մահացել

Մանկապարտեզի 10 աշխատակիցները նմուշառվել են լաբորատոր հետազոտության նպատակով, ինչպես ստաֆիլակոկակրության, այնպես էլ մանրէակրության վերաբերյալ: Մանրէաբանական լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառվել են նաև մանկապարտեզի 53 սաները:

Երևանում բախվել են «Միցուբիշին» և մոտոցիկլետը․ մոտոցիկլավարի հետ 4 տարեկան երեխա է եղել