Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ գերիների. ԶԼՄ

Ըստ տեղեկությունների`առաջիկա ժամերին Ռուստամ Մուրադովը հայ գերիներին ռազմական ինքնաթիռով կտեղափոխի Երևան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ադրբեջանն ազատ է արձակել ևս երեք հայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Լրատվամիջոցը նաև անուններ է հրապարակել` Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան և Սեյրան Թամրազյան։

«Առաջիկա ժամերին ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը ռազմական ինքնաթիռով նրանց կտեղափոխի Երևան»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը։

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները

Նշենք, որ մի քանի ժամ առաջ տեղեկություն էր տարածվել, թե Երևանից ռազմական ինքնաթիռ է մեկնել Բաքու։

ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին