ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik.Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
19 օր թշնամու ահն ու սարսափն էր․ Ավագ Նազարյանը չեմպիոն էր, հերոս դարձավ
Վերջին տվյալներով` զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553:
«Դե հիմա ինձ ասեք՝ ինչպես ապրեմ․․․». Գոռից ճառագող լույսով տունը լիքն է անգամ նրանից հետո