Երևանում բախվել են «Միցուբիշին» և մոտոցիկլետը․ մոտոցիկլավարի հետ 4 տարեկան երեխա է եղել

Մոտոցիկլավարն ու նրա փոքրիկ ուղևորը տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Ոստիկանները պարզում են նրանց ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Այսօր Երևանում ավտոմեքենայի և մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Վթարը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում։

Երևանում 14-րդ հարկից մարդ է ընկել

Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են մոտոցիկլետն ու «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ականատեսների խոսքով՝ մոտոցիկլավարը մենակ չի եղել, ունեցել է նաև փոքրիկ ուղևոր։ Ըստ տեղեկությունների՝ ուղևորը 4 տարեկան երեխա է եղել, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Առայժմ երեխայի առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Ավտոմեքենաները բախվել են, զոհվել են հետիոտները

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի, նրա ուղևորի և «Mitsubishi»-ի վարորդի ինքնությունը:

Վայոց Ձորում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է