Որքան ջուր պետք է խմել առողջությունը չխաթարելու համար. բժիշկի խորհուրդը

Մյասնիկովը պարզաբանել է, որ պահանջվածից շատ հեղուկ խմելու խորհուրդն ավելորդ է, այն պարզապես ստիպում է մարդուն ավելի հաճախ զուգարան գնալ:
Sputnik

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը հայտարարել է, որ շատ դեպքերում մարդուն անհրաժեշտ է օրական խմել մոտ 400-500 միլիլիտր ջուր: Առողջության պահպանման համար անհրաժեշտ հեղուկի ծավալի մասին նա խոսել է Instagram-ի իր էջում։

«Այստեղ, ըստ էության, պարզ թվաբանություն է, ինչպես էներգիայի պահպանման օրենքն է`որքան մի տեղում ինչ-որ բան պակասել է, այնքան պետք է այլ տեղում դա ավելանա», - համոզված է մասնագետը:

Կոկորդի սեղմվածությունը կարող է շատ վտանգավոր հիվանդությունների նշան լինել. բժիշկ

Բժիշկը պարզաբանել է, որ մարդու օրգանիզմն օրական մոտավորապես 1,6 լիտր հեղուկ է արտազատում շրջակա միջավայրի նորմալ ջերմաստիճանի պայմաններում:

Նա նաև հաշվարկել է, որ սննդի հետ միասին մարդը ստանում է մոտ 1,2 լիտր հեղուկ: Այսպիսով, բժիշկն առաջարկել է ամենաքիչը 400-500 միլիլիտր ջուր խմել օրական։ Ընդ որում ՝ Մյասնիկովը նշել է, որ հեղուկը կարող է լինել ոչ միայն ջրի, այլ նաև թեյի, սուրճի, գինու տեսքով։

«Լրացուցիչ խմած հեղուկը երիկամները դուրս կբերեն, իսկ եթե դրանց գործառույթը խախտված լինի, կարտահայտվի այտուցների տեսքով», — վստահեցրել է մասնագետը:

Բժիշկը խորհուրդ է տվել վստահել սեփական ծարավին։ Նրա կարծիքով, եթե «չխանգարեն շատ աղով», ապա օրգանիզմն ինքնուրույն կկողմնորոշվի ջրի սպառման ճիշտ մակարդակի հարցում:

Մյասնիկովը պարզաբանել է, որ պահանջվածից շատ հեղուկ խմելու խորհուրդն ավելորդ է, այն պարզապես ստիպում է մարդուն ավելի հաճախ զուգարան գնալ:

Բժիշկն ասել է՝ ինչն է ներարգանդային կյանքում ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա

Նա խորհուրդ է տվել հիշել բալանսի մասին։ Խմել այնքան, ինչքան անհրաժեշտ է օրգանիզմին, պահպանել հավասարակշռությունը, որպեսզի երիկամները կարողանան դուրս մղել այդքանը։