ԵՐԵՎԱՆ,մայիսի 3 - Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակն իր մոր՝ սենատոր Լյուդմիլա Նարուսովայի ծննդյան 70-ամյակի տոնակատարության մի քանի դրվագ է հրապարակել է Instagram-ում է: «Ամեն ինչ քեզ համար է, մայրիկ»։ Քսենյայի տեղադրած տեսանյութում նա պարում է ամուսնու՝ հանրահայտ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։
Հոբելյանը նշել են մեծ շուքով, երաժշտական միջավայրում. փոքր նվագախումբ էր նվագում, ընկերները բարեբաղթանքներ էին հղում, էկրանին ցուցադրվում էր ընտանեկան ֆոտոխրոնիկան՝ Թամարա Գվերդցիտելիի «Սիրո արձագանքը» երգի ներքո։
Սեփական պարից բացի՝ Սոբչակը նաև լուսանկար է հրապարակել Նարուսովայի հետ՝ մեկնաբանելով այն․ «Մայրիկ, շնորհակալ եմ քեզ ինձ կյանք պարգևելու, սիրո և համբերության համար...»։
Կինս վաղուց պետք է ինձ լքեր և չփչացներ նյարդերը. Լեոնիդ Ագուտինի խոստովանությունը
Հատկանշական է, որ մայրն ու դուստրը ծննդյան առթիվ նույն գույնի շորեր են հագել։
Երկրպագուները միացել են բարեմաղթանքներին։ Նարուսովան ավելի քան հազար շնորհավորանք է ստացել: Բաժանորդները չեն անտեսել նաև Բոգոմոլովի ու Սոբչակի պարը։