Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում

Հադրութը նախշուն բնություն ունի, իսկ պարբերաբար կազմակերպվող ծառատունկերն էլ այդ բնությունն ավելի գեղեցիկ էին դարձնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Պատերազմի հետևանքով փախստական դարձած ու Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած հադրութցիներն այսօր ծառատունկ են իրականացրել Երևանում։ Ծառատունկը «Նախշուն Հադրութ» նախաձեռնության շրջանակներում է, որի կազմակերպիչը «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունն է։

Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում

«Հադրութը նախշուն բնություն ունի նաև լավ ավանդույթ՝ անվանական ծառատունկերով էլ ավելի շքեղացնելու այն»,- նշված է ՀԿ հաղորդագրության մեջ։

Այս անգամ ծառատունկը կազմակերպել է Երևանի Նոր Նորքի 2 զանգվածի Վերածննդի այգում։

«Մայր Հայասատանի հողին պահ տալով կապույտ եղևնիներ ու կեչիներ՝ հադրութցիները խորհրդանշական ձևով միասնականության, կյանքի ու վերածննդի կամուրջ կապեցին»,- տեղեկացնում են կենտրոնից։

Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում

 Սա նաև հադրութցիների խորհրդանշական շնորհակալությունն է մայրաքաղաք Երևանին՝ պատերազմի օրերին ու դրանից հետո ցուցաբերած աջակցության, բազմաթիվ արցախցիների հյուրընկալելու համար։