Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

Sputnik

Ազնվությունը, կենդանիների ու ավելի փոքրերի հանդեպ սերն ու ուշադրությունը, մարդկանց հասկանալու շնորհքը դեռ փոքր հասակից էին Լևոնին առանձնացնում հասակակիցներից: Սակայն նույնիսկ հարազատների համար էր անսպասելի, երբ հոգեբան դառնալով՝ նա մասնագիտանում է ռազմական հոգեբանության մեջ, իսկ ավելի ուշ մեկնում Ֆրանսիա՝ ֆրանսիական օտարերկրյա լեգիոնը համալրելու նպատակով:

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

Ամեն ինչ սկսվեց, երբ 8-րդ դասարանում սկսեց Դեյլ Քարնեգի կարդալ՝ ձեռքն ընկած փողով էլ հոգեբանական գրքեր էր գնում։ Հայրենի Գյումրիում հոգեբանի մասնագիտություն ստանալուց հետո մեկնում է ԱՄՆ՝ վերամասնագիտանում է որպես ռազմական հոգեբան, ապա վերադառնալով Հայաստան՝ որոշում է հիմնովին փոխել իր կյանքը:

2016 թվականին լեգեոներ դառնալու համար մեկնում է Ֆրանսիա:

Մոր՝ տիկին Կարինեի համար դա քիչ է ասել, թե անակնկալ էր.

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

«Ես անգամ չէի պատկերացնում, որ այդքան լուրջ է տրամադրված: Հետաքրքրասեր էր ու շատ էր սիրում ճանապարհորդել: Մտածում էի՝ կգնա Ֆրանսիան տեսնելու, բայց պարզվեց, որ բավական լուրջ ու նպատակադրված է Ֆրանսիա գնացել: Մինչ օրս նա ամեն անգամ զարմացնում է ինձ»:

Երկարատև պարապմունքերն ու մարզումներն իրենց արդյունքը տվեցին. գյումրեցի երիտասարդին հաջողվեց հաղթահարել բավական խիստ ընտրությունը՝ 150 հոգուց Լեգիոնում ընդգրկվեցին 15-ը։

Գյումրիի դարբնությունը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում. ի՞նչ է արվել այս ուղղությամբ

Լևոնը չի ուզում պատմել դժվարությունների մասին, բայց վստահեցնում է՝ այդ տարիներն ավելի կոփեցին ու նպատակասլաց դարձրին:

«Լեգեոնի մասին շուտ էի լսել: Այնտեղ հայտնվելը շատ դժվար է. դու պետք է ոչ միայն ֆիզիկապես լավ պատրաստված լինես, այլ նաև գերազանց առողջություն ունենաս»,-պատմում է Լևոնը։

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

2 տարի ծառայելուց հետո նա դուրս է գալիս Լեգիոնից ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչ օրս, սակայն, նա համարվում է ֆրանսահայ համայնքի անդամ, Մարսելում էլ՝ պաշտոնական դրոշակակիր:

Երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, Լևոնն առանց վայրկյան իսկ մտածելու, Ֆրանսիայում թողնելով կնոջն ու 8 ամսական որդուն, եկավ Հայասատան ու հոկտեմբերի 8-ին մեկնեց Արցախ։

Սոված լինեմ՝ հաց չեմ ուզի, բայց լամպ կուզեմ. Armine Sputn, [28.04.21 15:17] գյումրեցի ինժեների յուրահատուկ հավաքածուն

«Երբ պատերազմը սկսվեց, հարց տվեցի ինձ՝ ո՞վ, եթե ոչ ես: Իմ մարտական ուղին սկսվեց Մարտակերտում և ավարտվեց Ստեփանակերտի արվարձաններում»,-պատմում է Լևոնը նշելով, որ լեզուների ու հատկապես թուրքերենի իմացությունը իրեն թույլ էր տալիս հակառակորդի մամուլից տեղեկանալ ադրբեջանական կողմի պատրաստվածության մասին: Ռազմական գործողություններին մասնակցել է Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի կազմում:

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

Լևոնն այս օրերին հայրենի քաղաքում է՝ ռազմական ոլորտի տեսական ու գործնական գիտելիքներ է փոխանցում երիտասարդներին, ծանոթացնում մարտական իրավիճակում ճիշտ ու արագ տեղաշարժվելու և սակավ միջոցներով գոյատևելու հմտություններին։

Նախկին լեգեոները վստահ է՝ Հայաստանին հիմա արհեստավարժ բանակ է պետք, բանակ, որտեղ յուրաքանչյուր զինվոր կարող է իրեն պաշտպանել, գիտի առաջին օգնություն ցույց տալ, դիմանալ առանց հացի ու ջրի:

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

«Շատ կցանկանայի, որ Հայաստանում զարգանար ռազմական հոգեբանությունը։ Զինվորը պետք է հասկանա, որ անելանելի իրավիճակ չկա, պետք է վստահ լինի ինքն իր վրա: Խիզախությունը վախը հաղթահարելու մեջ է, հրամանատարն էլ պետք է հրամանատարական որակներ ունենա: Մենք ունենք խիզախ տղաներ, մնում է նրանց պրոֆեսիոնալ զինվորականներ դարձնել՝ մեր բանակի նման ուժեղ բանակ չի լինի»,-նշում է Լևոնը շեշտելով՝ Հայաստանի նման երկրին պետք է շարժունակ, պրոֆեսիոնալ բանակ՝ որակի, ոչ քանակի վրա հիմնված:

Պատրաստված զինվորը փրկված կյանք է. ինչպես գյումրեցի հոգեբանը դարձավ ֆրանսիական լեգեոներ

«Ինձ համար սկզբունք է ՝ պատրաստված զինվորը փրկված կյանք է։ Եթե մի բան կարող եմ անել իմ հայրենիքի համար, ապա պետք է անեմ: Հիմա եթե ես կարող եմ իմ փորձը ներկայացնել երիտասարդներին, անում եմ »,-ասում է Լևոնն ավելացնելով. «Սփյուռքում կան շատ լավ զինվորականներ, ովքեր պատրաստ են իրենց փորձով ու գիտելիքներով կիսվել: Խոսքս կռվող զինվորականներին է վերաբերում, որը գիտի, թե ինչ է զինվորի կյանքը, ինչ է խրամատը»։

Դեռ մեկ ամիս էլ Լևոնը կմնա Հայաստանում՝ իր փորձը ներկայացնելով բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ռազմական նախնական գիտելիքներ ստանալ: Պատրաստ է որպես ռազմական հրահանգիչ իր գիտելիքները կիսել բոլոր ցանկացողների հետ՝ սա այս պահին այն չնչին բանն է, որ կարող է անել որպես նախկին լեգեոներ:

Հին արհեստի նոր լեզուն. գյումրեցի արվեստագետի թաղիքագործական ձեռքբերումները