Նիկոլ Փաշինյանի կոչին ընդառաջ ՊՎԾ պետը ևս պատվաստվել է. լուսանկար

Վարչապետի պաշտոնակատարը կոչ էր արել դիմել պոլիկլինիկաներ և պատվաստվել։ ՊՎԾ պետը պատվաստվել է ու լուսանկարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանն այսօր պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական-մամուլի խոսնակ Դավիթ Դանիելյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր պատվաստանյութերով են պատվաստվելու, որպեսզի հանրության շրջանում տիրող կասկածները փարատվեն։

Տիգրան Ուլիխանյանը պատվաստվել է «AstraZeneca»-ով։

Հիշեցնենք, որ այսօր պատվաստվել էին նաև Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Փաշինյանը կոչ էր արել դիմել պոլիկլինիկաներ և պատվաստվել։

«Չեմ ասելու` ինչով եմ պատվաստվել». Նիկոլ Փաշինյանը` իր պատվաստանյութի մասին