Կառավարությունը Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում հաստատեց Գոռ Վարդանյանին

Բուհերում ռեկտորը նշանակվում է 5 տարի ժամկետով, ընտրությունները կայացել են մոտ մեկուկես ամիս առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվել է պաշտոնից

««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ բուհերի ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով:

Հավելենք, որ Գոռ Վարդանյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել մարտի 15-ին 17 կողմ, 5 դեմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ։ Լուրեր են շրջանառվում, որ Վարդանյանի ընտրվելն իշխանականների սրտով չէ։ Նա ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի սանիկն է։