«Իրենց թվում է, թե «власть меняется», բայց բացառված է». Նիկոլ Փաշինյանը` նախկինների մասին

Նիկոլ Փաշինյանի խոսքով` պատերազմը գործող իշխանությանը թուլացրել է, բայց իրենք ուզում են վերգտնել իրենց ուժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի- Sputnik.Հայաստանում իշխանությունը չի կարող փոխվել, քանի որ այն 2018-ից պատկանում է ժողովրդին։ ԱԺ–ում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել. Փաշինյան

«Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ։ Բանը հասել է այնտեղ, որ ասում են` խաղաղ բնակչությանը մենք հարվածել ենք, որից հետո Ադրբեջանը հակագործողությունների է դիմել։ Այսինքն` Ստեփանակերտը, Մարտակերտը, Վարդենիսը չեն ռմբակոծվել` այդ մարդիկ տեղյակ չեն։ Այս ամենը չեն նկատում, քանի որ իրենց թվում է` «власть меняется»։ Նրանք սխալվում են»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց` ի՞նչ է ստացվում` ժողովուրդն իշխանություն չի՞ ունենալու Հայաստանում. բացառված է, թող հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի։ Փաշինյանի խոսքով` պատերազմը գործող իշխանությանը թուլացրել է, սակայն իրենք ուզում են վերգտնել իրենց ուժը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Հարցի քվեարկությանը մասնակցած պատգամավորներից Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկեցին 3–ը, ձեռնպահ` 75–ը, կողմ`1–ը։