«Իմ քայլի» պատգամավորը պետք է հերքի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մասին ասածները

Պատգամավորն ու փաստաբանը պետք է ոչ միայն հերքեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները, այլ նաև գրեթե 3 միլիոն դրամի փոխհատուցում վճարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը հերքելու են Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարելու են 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Իրենց թվում է, թե «власть меняется», բայց բացառված է». Նիկոլ Փաշինյանը` նախկինների մասին

«Ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ ամբողջ գումարը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,- գրել է փաստաբանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել դատարանին ու դատավոր Արթուր Ստեփանյանին՝ արդար և օբյեկտիվ դատական ակտի համար։

«Արդեն իրողություն է, որ Արմեն Գևորգյանը կապ չունի իրեն վերագրվող արարքների հետ, իսկ պատգամավորին և փաստաբանին պետք է հարց հղել` Ադրբեջանի լրտես հանդիսացող անձի խոսքերը տարածելով ի՞նչ խնդիր են լուծել»,- հավելել է Կոչուբաևը։

Ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում. «Հրապարակ»

Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Հիշեցնենք՝ դեռ 2019 թվականին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատական հայց էր ներկայացրել պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ: Յուրի Վարդանյանի գործին վերաբերող մի քննարկման ժամանակ պատգամավորը և փաստաբանը հայտարարություններ էին արել, որոնք, ըստ Արմեն Գևորգյանի պաշտպանի, նրա անմեղության կանխավարկածը խախտում են: Մասնավորաբար, Շուշանյանը հայտարարել էր, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել կոռուպցիոն գործընթացների մեջ։ Արուսյակ Ջուլհակյանն էլ նշել էր, որ Բյուզանդ փողոցում կառուցապատումն իրականացվել է կաշառքներ տալու, քաղաքացիներին զանգվածային ձևով ունեզրկելու, հակասահմանադրական որոշումներ ընդունելու միջոցով և հավելել, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի համակարգմամբ:

Ստիպված կլինեն գործ հարուցել. դատարանն անհիմն է որակել Արմեն Գևորգյանի վերաբերյալ որոշումը