Հայտնի է՝ ով է Ռուսաստանի ամենահարուստ մարդը

Ռուսաստանցի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարվա առաջին չորս ամսում աճել է 27,94 մլրդ դոլարով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sptunik. Ըստ «Bloomberg Billionaires Index» (BBI) վարկանիշային աղյուսակի` Ռուսաստանի ամենահարուստ մարդը «Նորիլսկի նիկել» լեռնամետալուրգիական ընկերության սեփականատեր և նախագահ Վլադիմիր Պոտանինն է։

Սամվել Կարապետյանը «Forbes»-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցանկում է

Պոտանինի կարողությունը կազմում է 32 միլիարդ դոլար, ընդ որում` 2021 թվականի սկզբից նա կորցրել է 622 միլիոն դոլար ու վաստակել երկու միլիարդից մի փոքր ավելի:

Միջազգային վարկանիշում երկրորդ ամենահարուստ ռուսաստանցին Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի հիմնական շահառու Վլադիմիր Լիսինն է՝ 28,4 մլրդ դոլար կարողությամբ:

Ցուցակում միակ կինը «Wildberries» առցանց-խանութի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկն է. տարեսկզբից նա վաստակել է 443 մլն դոլար՝ կարողությունը հասցնելով 9,53 մլրդ դոլարի:

Վաճառիր առանձնատունդ ու քաղաք գնիր ԱՄՆ–ում. 4 հետաքրքիր առաջարկ հայ օլիգարխներին

ՌԻԱ Նովոստին հաշվել է, որ ռուսաստանցի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարվա առաջին չորս ամսում աճել է 27,94 մլրդ դոլարով:

Ավելի վաղ Ռուսաստանի ամենահարուստ մարդը համարվում էր «Սևերստալ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը՝ 29,1 մլրդ դոլար կարողությամբ: Այժմ նա զբաղեցնում է երրորդ տեղը։

Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին