Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը նշել է, որ Արցախյան պատերազմն իր ընտանիքի կողքով չի անցել, իր որդին եղել է առաջնագծում, այն տեղում, որտեղ ամենամեծ թվով զոհերն են եղել։ Զոհվել է նաև իր որդու ընկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարանը չընտրեց Փաշինյանին. պայմանավորվածությունը խախտողներ չեղան

«20 տարի դրա մասին խոսվել է. հասկանու՞մ եք` Հայաստանը ԼՂ–ն սեփական ձեռքերով դուրս թողնի բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այո՛, այն ժամանակ Հայաստանը կարող էր ասել` ես առանց Ղարաբաղի չեմ բանակցում, ու ոչ մի բան տեղի չէր ունենա»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև մեջբերեց 1999թ–ին ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողովում ընդունված մի փաստաթուղթ, որը ամենաբարձր մակարդակով ստորագրել է նաև Հայաստանը։ Պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող այդ փաստաթղթում անդրադարձ է արվում նաև ինքնավար միավորներին։

«Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են` գոյություն ունեցող պետության ներսում»,– մեջբերեց Փաշինյանը։

Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է ստեղծվել. Փաշինյան

Նա նաև շեշտեց, որ իրենք այս ամենի դեմ հուսահատ կռիվ են տվել, ու որ իր ընտանիքն էլ մասնակցել է դրան։

«Այդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է առաջնագծում, այն տեղում, որտեղ մենք տվել ենք ամենամեծ թվով զոհերը։ Իմ որդու հետ կողք կողքի կռվող մարդը զոհվել է»,– ասաց նա` 44-օրյա պատերազմում մղած «հուսահատ կռիվը» համեմատելով Ավարայրում հայ ժողովրդի մղած կռվի հետ։