«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

Վարչապետի պաշտոնակատարը նշեց չորս պատճառ` ինչու է ԱՄՆ–ի նախագահը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը նաև այն հանգամանքի շնորհիվ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է դարձել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Չեմ ասելու` ինչով եմ պատվաստվել». Նիկոլ Փաշինյանը` իր պատվաստանյութի մասին

«Եթե նման իրադարձություն լիներ 7-10 տարի առաջ, դուք ամեն օր կլսեիք, որ դա իշխանությունների աշխատանքի շնորհիվ է։ Բայց այժմ նման բան չկա, քանի որ այսօր ամեն ինչ հակառակն է, երկրում քարոզչությունը աշխատում է իշխանությունների դեմ։ Ասում են` ԱՄՆ–ն ճանաչել է ի հեճուկս այս թրքասեր իշխանությունների», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշեց չորս պատճառ` ինչու է ԱՄՆ–ի նախագահը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Առաջինը երկարաժամկետ պատճառ է` հայկական կազմակերպությունների երկար տարիների աշխատանքն է, երկրորդը` միջնաժամկետ է` դա Թուրքիայի քաղաքականությունն ու ռազմավարությունն է։ Եվս երկու կարճաժամկետ պատճառ կա։ Առաջինը Թուրքիայի մասնակցությունն էր Արցախյան պատերազմին, երկրորդը այն, որ Հայաստանը այժմ ժողովրդավար երկիր է», – ասաց Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` Բայդենի հայտարարության վրա կարող էին ազդած լինել նաև Արցախյում պատերազմի վերաբերյալ բարձրաստիճան անձանց հայտարարությունները` ներառյալ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի համանախագահների դիրքորոշումները։

«Իմ քայլը» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվեց Նիկոլ Փաշինյանը

Հիշեցնենք` 2021-ի ապրիլի 24-ին Ջո Բայդենը իր ելույթում կիրառեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։ ԱՄՆ Կոնգրեսի Վերին և Ստորին պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը 2019 թվականին։