Գերմանիայում չեղարկվել է «Օկտոբերֆեստը»

Ըստ հաշվարկների՝ միջազգային փառատոնի չեղարկումը մեծ վնաս է հասցնելու ամբողջ Բավարիա երկրամասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Գարեջրի հայտնի փառատոնը` «Օկտոբերֆեստն» այս տարի չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է գերմանական dpa լրատվական գործակալությունը։ Այսօր նման պայմանավորվածություն են ձեռք բերել Բավարիայի երկրամասի վարչապետն ու Մյունխենի քաղաքագլուխը։

Հնդկաստանում նոր հակառեկորդ է սահմանվել. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 3689 մարդ

«Օկտոբերֆեստ 2021»-ը նախատեսված էր անցկացնել Մյունխենում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը։

Նշենք, որ ամեն տարի այս փառատոնին մոտ 6 միլիոն մարդ է մասնակցում ամբողջ աշխարհից։ Հենց այս փառատոնի միջազգային լինելն է պատճառ է դարձել, որ նման որոշում կայացվի։

Փառատոնի չեղարկումը մեծ վնաս է հասցնելու ոչ միայն Բավարիայի գարեջրատներին, գարեջրի արտադրամասներին և այլն։ Մյունխենը ևս զրկվելու է լուրջ եկամուտներից։ 2019 թվականին «Օկտոբերֆեստի» տնտեսական արժեքը կազմել է 1,23 միլիարդ եվրո։

Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվով Գերմանիան աշխարհում 10-րդ տեղում է։ Worldometers կայքի տվյալներով՝ Գերմանիայում Covid 19-ով վարակվել է մոտ 3,5 միլիոն մարդ, համավարակի սկզբից ավելի քան 83 հազար մարդ է մահացել։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել