Այսօրվա ընտրությունն օրենքից բխող ձևական գործընթաց է. Մարուքյան

ԼՀԿ–ն հայտարարության տեքստ է մշակել, որում կոչ է անում քարոզարշավի ժամանակ ձեռնպահ մնալ ատելության խոսքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Գնում ենք արտահերթ ընտրությունների, որպեսզի հասկանանք, թե ՀՀ քաղաքացիներն ինչ են ուզում։ Այսօր ԱԺ–ում, վարչապետի թեկնածության քվեարկությունից առաջ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` շեշտելով, որ այսօրվա ընտրությունը օրենքից բխող ձևական գործընթաց է։

Ընտրական ելույթի փոխարեն Փաշինյանը խորհրդարանին կոչ արեց պատվաստվել կորոնավիրուսի դեմ

«Ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ էության գործում են, որևէ շեղում չի եղել խորհրդարանի արձակման հետ կապված»,– ասաց Մարուքյանը` նշելով, որ խորհրդարանական ուժերն այսօր վարչապետի իրենց թեկնածուները չեն առաջադրելու, բայց դա չի նշանակում, թե իրենք թեկնածու չունեն։ Իրենց թեկնածուներով նրանք կմասնակցեն արդեն արտահերթ ընտրություններին։

Մարուքյանը նաև նշեց, որ ԼՀԿ–ն հայտարարության տեքստ է մշակել, որում կոչ է անում քարոզարշավի ժամանակ ձեռնպահ մնալ ատելության խոսքից։ Մարուքյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց միանալ իրենց հայտարարությանը։

Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի. Փաշինյան