Այնթապի բնակչուհին 6 տարի աշխատանքի չի գնացել, բայց աշխատավարձ է ստացել․ դատախազություն

Մրցութային հանձնաժողովում ընդգրկված է եղել հաղթողի տատը, որն այդ ժամանակ մարզպետարանի բաժիններից մեկի պետի պաշտոնն էր զբաղեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արարատի մարզի Զորակի համայնքապետարանում «թափուր պաշտոնի» մրցույթում հաղթող ճանաչված ու համայնքի ղեկավարի որոշմամբ այդ պաշտոնում նշանակված կինը աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ամասիայի ԲԿ–ի տնօրենը հրամանագրել է մորը, մահացած աշխատողներին «թաքուն պահել». նոր քրգործ

Մրցույթն անցկացվել է 2012թ. դեկտեմբերին։ Պարզվել է` Այնթապ համայնքի բնակչուհին, որը հաղթող է ճանաչվել, աշխատանքի նշանակման օրվանից մինչ ազատման օրը՝ 2018թ. մայիսի 26-ը, փաստացի չի հաճախել աշխատանքի, չի կատարել իր վրա դրված պարտականությունները։ Սակայն Զորակ համայնքի ղեկավարի ապօրինի ցուցումներով և աշխատակազմի մի շարք այլ աշխատակիցների կազմած կեղծ հաշվապահական փաստաթղթերի հիման վրա համայնքապետարանի միջոցներից նրան վճարվել է ընդհանուր շուրջ 4մլն ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ աշխատավարձ, պարգևավճարներ, պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ:

2020թ. փետրվարի 23-ին դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և գործն ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների, ուղարկվել է դատարան։

Ինչ մութ գործեր են արվել «Մարաթուկի» անվան տակ. կենտրոնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Քրեական գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2012թ. դեկտեմբերի 4-ին կայացած վերոնշյալ մրցույթի ժամանակ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել հաղթող ճանաչված անձի տատը, որն այդ պահի դրությամբ զբաղեցրել է Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի պետի պաշտոնը: Նկատի ունենալով, որ քննության արդյունքում ձեռք չեն բերվել վերջինիս կողմից հանձնաժողովի որոշման վրա թոռնուհու հաղթանակը կանխորոշող հանցավոր ներազդեցության մասին վկայող տվյալներ՝ որոշվել է հանցակազմի բացակայության հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փարաքարի և «Դիլիջան ազգային պարկի» պաշտոնատար անձինք խոշոր գումարներ են հափշտակել. ԱԱԾ

Դատախազությունում պարզվել է, որ օրենսդրությամբ նախատեսված չէ հանձնաժողովի անդամ հանդիսացող անձի հանրային և մասնավոր շահերի միջև առկա կամ հնարավոր հակասություններին՝ շահերի բախմանը վերաբերող իրավակարգավորումներ:

Այս հանգամանքը խնդրահարույց է․ նշվում է՝ թեև շահերի բախումը զուտ փաստի ուժով չի համարվում կոռուպցիա, սակայն պաշտոնատար անձանց մասնավոր շահերի և պաշտոնեական պարտականությունների միջև բախումները պատշաճ կերպով չկառավարվելու դեպքում կարող են հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը միջնորդագրով դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նկարագրված հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, համանման դեպքերը կանխելու նպատակով քննարկման առարկա դարձնել ՀՀ մարզպետարաններում;

Նախարարի կողմից տրված հանձնարարության հիման վրա միջնորդագիրը քննարկվել է մարզպետարանների կողմից։ Մարզպետները հավաստիացրել են՝ խնդիրը հսկողության տակ է։

Արամուսի համայնքապետն ավելի քան 10 տարի ուրիշի անուններից «աշխատավարձ» է ստացել