63-ամյա Շերոն Սթոունը ցնցել է երկրպագուներին. լուսանկար

Հոլիվուդյան աստղը որոշել է շան մասին պատմել երկրպագուներին և լողազգեստով լուսանկար է հրապարակել` իր վրա սևեռելով բոլորի ուշադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը սոցցանցերում մի լուսանկար է հրապարակել, որում նա սև լողազգեստով պառկած է լողավազանի մոտ: Հետևորդներին ապշեցրել է 63-ամյա դերասանուհու կազմվածքը։

Շերոն Սթոունը լուսանկարվել է առանց ներքնազգեստի

«Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը լուսանկարին կից գրել է, որ իր շունը՝ Ջոն, վերադարձել է անասնաբույժի մոտից, և ամեն ինչ լավ է: Ջոյի ապաքինման լուրն, իհարկե, հրաշալի է, բայց երկրպագուները շտապել են մեկնաբանել բացառապես դերասանուհու կերպարը՝ հիանալով նրա գեղեցիկ կազմվածքով։

«Ըհը, հիմա բոլորս շանը կնայենք։ Շերոն, Դուք հիասքանչ տեսք ունեք»,- գրել է հետևորդներից մեկը։

Դեմի Մուրն ուղղակի անճանաչելի է․ դերասանուհին նոր լուսանկարով է պատասխանել քննադատությանը

Նշենք, որ Սթոունն ապրում է երկու շան հետ։ Բացի Ջոյից, նա ունի նաև մեկ այլ անգլիական բուլդոգ՝ Բանդիտ Սթոուն մականունով։

Դերասանուհին մերկացել է «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ. տեսանյութ